Ներքին 1 տարի առաջ - 17:21 10-09-2024

Ինչպես են Երևանի կենտրոնում վնասազերծում մարտական ատրճանակով զինված տղամարդուն․ բացառիկ տեսանյութ. shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 5-րդ բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամիրյան փողոցում գտնվող քաղաքացու մոտ մարտական ատրճանակ կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քանի որ օպերատիվ տվյալներով պարզվել էր, որ զինված տղամարդը գտնվում է մարդաշատ վայրում, ոստիկանները պետք է ցուցաբերեին հմտություն, որպեսզի կասկածյալը չզգար, որ ինքն է թիրախում։

Արդեն տեղում նրան մոտ 20 րոպե ոստիկանները վերցնում են իրենց հսկողության տակ, կարողանում են ճիշտ ժամանակին վնասազերծել նրան։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով, ինչպես նաև թիթեղյա փաթեթ, որի մեջ եղել է բյուրեղանման զանգված՝ ընդհանուր 0.2 գրամ քաշով։

Զինված տղամարդը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Ն.-ն է, բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և նրան փաստաթղթերով ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ