Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:10 10-09-2024

Հայկ Մարությանի պատասխանը Տիգրան Ավինյանին

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի երբեմնի գործընկեր, «Ազգային առաջընթացի» ղեկավար Գրիգոր Երիցյանն այսօր զրկվեց մանդատից։ Նկատենք, որ նույն սցենարով մանդատից զրկվել է նաև Հայկ Մարությանը։

Ակնկալվում էր, որ այսօրվա բիրտ ճնշումներին կարձագանքի նաև Հայկ Մարությանը։ 2023-ին ձևավորված Երևանի ավագանու ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ «Ազգային առաջընթացի» նախկին առաջնորդ, քաղաքական գործիչ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է իր նոր ներկայացման գովազդային հոլավակը և քաղաքացիներին առաջարկում է տոմսեր գնել։

Թերևս «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին ղեկավարն արվեստի միջոցով է ուզում պատասխանել Տիգրան Ավինյանի պարբերական դարձած ստորացումներին։

Հիշեցնենք, որ Երևանի ագանանին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, վաղաժամկետ դադարեցրեց Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները:

Անուշ Գինոսյանի լիազորությունները դադարեցնելուն կողմ քվեարկեց 33 ավագանու անդամ, 0 դեմ, 0 ձեռնպահ։ Անույշ Խուդավերդյանի լիազորությունները դադարեցնելուն կողմ քվեարկեց 33 ավագանու անդամ, դեմ` 4, ձեռնպահ՝ 1։ Նշենք, որ ընդդիմության մի մասը բոյկոտեց և չմասնակցեց քվեարկությանը։

Հիշեցնենք, որ այսօր, ավելի վաղ վաղաժամկետ դադարեցվել էր Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի լիազորությունները՝ 33 կողմ, 0 դեմ ձայներով։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց