Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 11:10 10-09-2024

Կոռուպցիան շատ է, դասախոսները երևի մի բան արել են. հարցում` քաղաքական հայացքների համար հեռացված դասախոսների վերաբերյալ

Օգոստոսի վերջին ԵՊՀ մի շարք դասախոսներ հեռացվել են աշխատանքից։ Նրանց մի մասը ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներ են, իսկ մի մասին պարզապես հեռացրել են առանց հաշվի առնելու ուսանողների տրամադրությունները։

Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին՝ ոն՞ց եք գնահատում փաստը, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներին հեռացնում են աշխատանքից։

Քաղաքացիների մի մասը բացասաբար գնահատեց, նշելով որ շատ վատ է, որ ԵՊՀ-ից հեռացվում են ընդդիմադիր հայացքներ ունեցող աշխատակիցները։ Իսկ մի մասը պաշտպանեց իշխանություններին։

«Ընդդիմադիր դասախոսը շատ վատ բաներ է ասում։ Ո՞նց կարելի է երկրի ղեկավարի մասին այդ ձևով արտահայտություններ անել։ Առաջ կարո՞ղ էին այդպես խոսել»,- ասաց մի կին։

«Իմ կարծիքով՝ այնքան էլ ճիշտ չէ։ Ամեն դեպքում՝ դասախոսներն էլ պետք է նետրալ դիրք ունենան»,- նշեց հարցվածներից մեկը։

Մտահոգիչ է, որ հարցվածների մեծ մասը չէին գնահատում խոսքի ազատության կարևորությունը և անտարբեր էին ԵՊՀ-ում և մյուս բուհերում տիրող ապօրինությունների նկատմամբ։ Ենթադրելի է, որ այս պատկերը հեղափոխական, հակաժողովրդավարական քարոզչության հետևանք է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված