copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:15 10-09-2024

Սամվել Բաբայանի պրոյեկտը չստացվեց, նոր բան են փորձարկում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի քաղաքական ղեկավարությանը եւ ինստիտուտները ոչնչացնելու համար։ Անցած տարի Սամվել Բաբայանի հետ էին հույս կապում, որ ինչ որ ՀԿ կձեւավորվի` արցախցիների խնդիրներով զբաղվող, բայց այդ պրոյեկտը չստացվեց, նոր բան են փորձարկում։

Արդեն մի քանի ամիս է՝ ձեւավորվել է ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն, որը ՖԲ-ում շատ ակտիվ է, նախագահը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ազգականն է` Անդրանիկ Գրիգորյանը, ով Արցախում ԱԱԾ օպեր է եղել, հիմա իբրեւ թե իրավապաշտպան գործունեությամբ է զբաղվում, հանդիպում տարբեր մարզերում ապաստանած արցախցիներին, ներկայացնում իր իրավապաշտպան միության գործունեությունը, նպատակներն ու խնդիրները եւ խոստանում լուծում տալ հայրենակիցների խնդիրներին: Իրականում՝ այդպիսով փորձում են հավաքագրել արցախցիներին եւ նրանց կտրել ընդդիմադիր տրամադրություններ ունեցող քաղաքական անձանցից: Պատրաստվում են ինչ-ինչ հարցերում անգամ աջակցել նրանց, որ դարձնեն կառավարելի եւ պրոիշխանական։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»