copy image url
Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 22:30 09-09-2024

Փաշինյանը վերսկսել է քծնել ՌԴ-ին, քանի որ արևմուտքը հրաժարվել է աջակցել նրա վերարտադրությանը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը չի ստորագրել Եվրոպայի խորհրդի հռչակագիրը, որը սատարում է Միջազգային քրեական դատարանի հրամանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման վերաբերյալ։ Այս որոշումը զավեշտալի էր, քանի որ Հայաստանի Հանրապետությունն ամիսներ առաջ միացել էր Միջազգային քրեական դատարանին, որի անդամ երկրները պարտավոր են անմիջապես ձերբակալել ՌԴ նախագահին, եթե վերջինս այցելի իրենց երկիր։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը նշեց, որ Հայաստանը շատ վաղուց և հատկապես 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ գործող կառավարության մեղքով 44-օրյա պատերազմում լիակատար պարտություն կրեց, միջազգային հանրության շրջանում ունի խիստ անհետևողական, անսկզբունք, ոչ վստահելի, չկողմնորոշվող, ընթացիկ նպատակահարմարությանը և կառավարության ղեկավարի անձնական անվտանգության շահերին միտված քաղաքականություն վարող երկրի իմիջ։ Նրա խոսքով՝ Հայաստանը վաղուց վերածվել է նաև բանակցությունների օբյեկտի։

«Հայաստանը շատ վաղուց անգամ տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտ չի ընկալվում, այն լիովին ու բացարձակ կերպով վերածվել է առարկայի, խաղալիքի, որի նկատմամբ տարբեր ուժային կենտրոններ կիրառում են այլևայլ գործողություններ՝ սեփական նպատակներին հասնելու համար։ Բացի այդ, Հայաստանի շուրջ պայմանավորվածությունները սովորաբար ձեռք են բերվում՝ առանց ՀՀ-ի տեսակետը հաշվի առնելու, որովհետև վերջինս ներկա կառավարության շնորհիվ սեփական ոչ մի տեսակետ չունի»,- ասաց նա՝ համաձայնելով մեր այն դիտարկման հետ, որ այս ամենի հետևանքով Հայաստանը միջազգային հանրության շրջանում անվստահելի գործընկերոջ իմիջ է ձեռք բերում։

Oragir.News-ի հարցին, թե տվյալ դեպքում կոնկրետ ինչո՞վ է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այս որոշումը՝ Ալեքսանդր Քանանյանը պատասխանեց՝ Ռուսաստանին չնեղացնելու ցանկությամբ։ Նա նշեց՝ վերջին շրջանում նկատում ենք, որ գործող կառավարությունը վերսկսում է Ռուսաստանի ցանկությունների նկատմամբ շատ ստորաքարշ վարքագիծ դրսևորել․

«Իհարկե կառավարությունը ներքին կարգով դա կարող է մեկնաբանել Ռուսաստանին չգրգռելու և երկրի անվտանգությանը հետամուտ լինելու արդարացումներով, սակայն խոսքն իրականում Նիկոլ Փաշինյանի անձնական անվտանգության երաշխիքների հարատևման մասին է։ Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը մերժում է ստացել արևմուտքից, երբ խնդրել է, որ արևմուտքը գալիք խորհրդարանական ընտրություններում սպասարկի իր վերարտադրությունը, իսկ մյուս կողմից՝ հատկապես Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցից հետո տեսնում ենք, որ Փաշինյանը պատրաստ է մնալ ռուսական ազդեցության գոտում, պատրաստ է մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին և այլն։ Սրանով պետք է բացատրել ցանկացած կրավորական կամ անհետևողական կեցվածք՝ եվրոպական նախաձեռնությունների ու ձևաչափերի նկատմամբ»։

Ալեքսանդր Քանանյանը հավելեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար և ենթագիտակցաբար քաջ գիտակցում է, որ իր վրա պատմական անասելի անեծք է վերցրել՝ իր դավաճանական ստորագրությամբ և պատերազմը կառավարելու անկարողությամբ դառնալով հայոց ներկայիս պետականության հավանական կորստյան ճարտարապետը։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանի ֆիզիկապես կենդանի մնալու մոլուցքը վերջինիս ստիպում է անսկզբունք լինել, առավել քան դրանից առաջ, և ի հաշիվ երկրի կենսական շահերի նա փորձելու է հնարավորինս երկար ժամանակով սպասարկել իր ֆիզիկական գոյության հնարավորությունը, որն ինքը արդարացիորեն կապում է իշխանությունում հարատևելու գաղափարի հետ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ

Ձեզ գուցե հետաքրքրի