copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:43 05-12-2022

Երեւանում երթեւեկությունը կաթվածահար է․ մարդիկ թքած ունեն թե՛ եվրատեսիլյան, թե՛ տոնածառային «կայֆերի» վրա

Oragir.News-ը մի քանի ժամ է՝ ահազանգեր է ստանում քաղաքում կաթվածահար եղած երթեւեկության մասին։ Գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողության պատճառով բազմաթիվ փողոցներ այսօր կեսօրից փակ էին։ Երեւանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի նկարահանումների պատճառով վաղը եւ մյուս օրը մետրոպոլիտենը ամենապիկ ժամերին եւս չի գործի։ Արդյունքում՝ ունենք եւ առաջիկա օրերին կունենանք կաթվածահար երթեւեկություն, իրենց կարեւոր գործերից ուշացող մարդիկ, որոնք թքած ունեն թե եվրատեսիլյան, թե տոնածառային «կայֆերի» վրա։

«Իրենք էլ, իրենց տոնածառն էլ, Եվրատեսիլն էլ․ դա ինձ համար օրվա հա՞ց է դառնալու, ես գործից ուշացա, կինս երեխաներին պետք է վերցներ․․․ Մի ամիս է՝ տոնածառի լույս են կախում, տարբեր փողոցներ փակում, իսկ էս օրերին ընդհանրապես փակ են փողոցները․․․ Դա միայն իրենց համար է տոն, ոչ թե կորուստ ունեցողի, օրվա հացը հազիվ վաստակողի, մեր նման մարդկանց աչքին տենց տոներ չեն երեւում, տոնը խաղաղությունն է, բարեկեցիկ կյանքը, ոչ թե միլիարդների զարդարանքները»,-ասաց մեզ դիմած մի քաղաքացի։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15․00-ից, փակ են Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները:

Մասնավորապես, փակ կլինի Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։

Իսկ Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, չի գործի՝ «Մանկական Եվրատեսիլի» շրջանակում անցկացվող նկարահանումներն անխափան իրականացնելու նպատակով:

Եթե այսօր միայն Հանրապետության հրապարակն է փակ ու երթեւեկությունը կաթվածահար է, ապա սարսափելի է պատկերացնել, թե ինչ կլինի վաղը, երբ նաեւ մետրոպոլիտենը չաշխատի։ Թերեւս ԱԻՆ-ը ճիշտ կանի՝ հաղորդագրություն տարածի, որ Երեւանում բոլոր ճանապարհները փակ են եւ անանցանելի։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում