copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:05 09-09-2024

«Այստեղ հաց, այստեղ կաց». Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Հայաստանի Հանրապետության կոչը սեփական քաղաքացիներին. «Այստեղ հաց, այստեղ կաց»»։

Մեկ այլ գրառմամբ նա նշել է. «Հայերենում «հացել» բայ իրականում կա, որը նշանակում է հաց ուտել, ճաշել: Բայց մեզ անհրաժեշտ է այն օժտել եւս մեկ իմաստով՝ հաց ստեղծել: Ընդ որում, նյութականացման մեղադրանքները տեղին չեն, որովհետեւ մարդն ինքը նյութական է, բայց ոչ զուրկ հոգեւոր, էմոցիոնալ, մշակութային ինքնությունից:

«Այստեղ հաց, այստեղ կաց» հնարավոր կարգախոս-գործելակարգը վերաբերվում է նաեւ գրողին, երգիչին, կոմպոզիտորին, դերասանին, փիլիսոփային, նկարչին, ովքեր նաեւ ոչ նյութական արժեքներ ստեղծելով են հացում, այսինքն՝ հաց ստեղծում:

Իսկ մշակութային, հոգեւոր արժեքները մեծամասամբ ստեղծվում եւ փոխանցվում են նյութի կիրառմամբ, նյութական կրիչի միջոցով. գրողը գրում է թղթով, գրիչով կամ համակարգչով, երաժիշտը վերարտադրում է երաժշտական գործիքով, դերասանը ներկայանում է բեմում՝ իր մարմնով ու հագուստներով, նկարիչը նկարում է վրձնով, ներկով ու կտավի վրա:

Էլ չեմ ասում՝ առանց սիրո՝ ոչ մի արժեքավոր բան հնարավոր չէ ստեղծել: Այնպես որ, «Հայաստանի Հանրապետությունում հաց, Հայաստանի Հանրապետությունում կաց» կարգախոսը կարող է լինել այն բանաձեւը, որը կմիաձուլի, մեկը կդարձնի ժողովրդական եւ պետական պատկերացումները»:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»