Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:39 06-09-2024

ԲՏԱ նախարարի տեղակալը մասնակցել է UNESCAP-ի թվային ընդգրկման և վերափոխման թեմայով նախարարական խորհրդաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը սեպտեմբերի 3-5-ը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայացած Միավորված ազգերի կազմակերպության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) թվային ընդգրկման և վերափոխման թեմայով նախարարական խորհրդաժողովին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, միջոցառման շրջանակում Գևորգ Մանթաշյանը, հանդես գալով ելույթով, մասնավորապես անդրադարձել է թվային նորարարության փորձի և նախաձեռնությունների փոխանակման, հանրային կյանքում դրանց կիրառելիության ու տարածման, ինչպես նաև կայուն զարգացման գործընթացներում տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությանը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային, միջսահմանային համագործակցության և թվային լուծումների ներառական հասանելիության կարևորությանը։

Գևորգ Մանթաշյանն իր ելույթում նշել է, որ UNESCAP-ը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային համագործակցության առաջխաղացման գործում, ինչպես նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում թվային համագործակցության ոլորտում՝ մասնավորապես, հզորացնելով հաղորդակցությունը, համագործակցությունը և անդամ պետությունների կարողությունները:

Նախարարի առաջին տեղակալն արագ զարգացող թվային դարաշրջանում հիշեցրել է որոշումների կայացման ազդեցության մասին, քանի որ այսօրվա ընտրությունը ձևավորելու է միլիոնավոր մարդկանց ապագան Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Նա ընդգծել է նաև նման միջոցառումների շրջանակում երկխոսության կարևորությունը՝ որպես հավասարակշռված և բազմակողմ որոշումների կայացման միջազգային հարթակ:

Ամփոփելով խոսքը՝ Մանթաշյանը նշել է, որ այսօր արդեն հստակ է. թվային համագործակցությունն ուղղակի ընտրություն չէ, այն օրվա հրամայական է:

ՀՀ ԲՏԱ նախարարության տեղեկացմամբ՝ այցի շրջանակում նախարարի առաջին տեղակալը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների և ավիատիեզերական արդյունաբերության նախարար Ժասլան Մադիևի և Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և նախագահ Դմիտրի Մունի հետ. քննարկվել են ոլորտային համագործակցության մի շարք հարցեր:

Հանդիպումներ և այցեր են եղել նաև «Աստանա Հաբ»-ում և Աստանայի միջազգային ֆինանսական կենտրոնի (AIFC) կառավարչի հետ. քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Միջոցառման ընթացքում Գևորգ Մանթաշյանը մասնակցել է նաև «Թվային առողջություն. նորարարություններ, մարտահրավերներ և ապագայի ուղղություններ» թեմայով պանելային քննարկմանը: Այս նիստը միավորել էր համաշխարհային առաջատար փորձագետներին և կառավարությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու համար առողջապահության ոլորտում թվային տեխնոլոգիաների հիմնական ասպեկտները:

Խորհրդաժողովի ժամանակ ընդունվել է Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի թվային ընդգրկման և վերափոխման թեմայով Աստանայի նախարարական խորհրդաժողովի հռչակագիրը, որի նախագծի վերաբերյալ քննարկումները մեկնարկել էին 2024թ. մարտ ամսին, որոնց մասնակցել են ՀՀ արտաքին գործերի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչները: Նիստի ընթացքում ընդունվել է նաև նախարարական խորհրդաժողովի զեկույցը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից