copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:27 06-03-2023

Հունգարիան պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. հունգարացի նախարարը՝ Ալիևին

Հունգարիայի տնտեսական զարգացման նախարար Մարտոն Նադը հայտարարել է, որ Հունգարիան պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Մարտոն Նադն ասել է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Հունգարացի պաշտոնյան ընդգծել է, որ իր երկիրը այլընտրանք չի տեսնում քան խաղաղությունն ու բանակցություններն են։ Նա միևնույն ժամանակ ցավակցություն է հայտնել Ալիևին՝ մարտի 5-ին Շուշիին հարակից հատվածում ադրբեջանական սադրանքի հետևանքով սպանված զինծառայողների կապակցությամբ։

Մարտոն Նադը նաև նշել է, որ Ալիևի այցը Հունգարիա իրականացվել է բարձր մակարդակով։ Նա հավելել է, որ Ալիևի այցը կարևոր նշանակություն ունի երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում