Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:23 05-09-2024

Գյուղոլորտում այն գիտելիքը, որ կար 20 տարի առաջ, հնացած է․ Նիկոլ Փաշինյան

Այս կրթաթոշակների արդյունքում մենք պետք է ստանանք մասնագետներ, բառիս բուն իմաստով. Մենք չենք կարող մեզ թույլ տալ բյուջեի միջոցները ծախսել, արդյունքում ստանալ մի նոր խումբ, որն ասում է, որ բարձրագույն կրթության դիպլոմը, նույնիսկ երկու դիպլոմ ձեռս չեմ կարողանում աշխատանք գտնել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գյուղատնտեսական ոլորտի մի շարք մասնագիտությունների աջակցելու ծրագրի քննարկման ժամանակ:

«Այս նախադասության մեջ ինչ-որ բան էն չի, որովհետեւ դեպքերի 90 տոկոսում չի կարող լինել այդպես: Ուրեմն կա պրոբլեմ, իմ պատկերացմամբ, այն մարդը, որ չի կարողանում գտնել որեւէ աշխատանք, թեկուզ ոչ իր մասնագիտությամբ․․․ Այսօր Հայաստանում հնարավոր է աշխատանք գտնել:

Ընդ որում, մենք պետք է նայենք մեր ագրարային համալսարանի ծրագրերը, թե ինչքանով են դրանք համընկնում այսօրվա կարիքների տրամաբանության ու պահանջարկին: Հատկապես գյուղոլորտում այն գիտելիքը, որ կար 20 տարի առաջ, առնվազն զգալի մասով արդեն հնացած է, թանգարանային նմուշ է: Գյուղատնտեսությունը մեծ տեմպերով փոխվում է: Մենք պետք է այդ ուղերձը հղել, որ 15-20 տարի առաջ եղած գյուղատնտեսությունը հնացած է, իսկ 5 տարի հետո նա ընդհանրապես շանս չունի»,- ընդգծեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ