Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:04 03-09-2024

Անահիտ Մանասյանը մասնակցել է ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ քննարկմանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 3-ին մասնակցել և որպես բանախոս է հանդես եկել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված` ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները՝ խոշտանգումների դեմ պայքարի, թմրաշրջանառության ծավալների աճի դեմ իրականացվող քայլերի վերաբերյալ քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։

«Միջոցառմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Քննարկումը վարել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուստամ Բաքոյանը: Որպես բանախոս հանդես է եկել նաև ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ առկա խնդիրների մասին խոսել, չի նշանակում մերժել այն գաղափարը, որ այս բնագավառում տեղի են ունեցել տարատեսակ փոփոխություններ, որոնք նպաստել են ոլորտը կատարելագործելուն: Միևնույն ժամանակ, դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման նպատակով պետությունը պետք է թիրախավորված և ակտիվ աշխատանք իրականացնի։

«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ խոշտանգումների հետ համահավասար վատ վերաբերմունքի ցանկացած ձև չափազանց վտանգավոր է։ Հատուկ արձանագրում եմ, որ իրավասու մարմինների կողմից ուժի կիրառումը ցանկացած պարագայում պետք է լինի համաչափ: Դա վերաբերում է նաև հատուկ միջոցների կիրառմանը: Մինչդեռ այս տեսանկյունից մենք անընդհատ արձանագրում ենք տարատեսակ խնդիրներ»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանի խոսքով՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի նշված գործերի պատշաճ քննությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Ընդ որում` այստեղ խոսքը միայն ծառայողական քննության մասին չէ, այլ առաջին հեթին քրեական պատասխանատվության անխուսափելիության և նշված գործերի քննության առանձնահատկությունները հաշվի առնելու: Այդ տեսանկյունից այսօրվա պրակտիկան ունի տարատեսակ խնդիրներ, որոնք ներկայացված են Մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցի շրջանակներում: Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է նաև գործերի քննության անհապաղության սկզբունքը։

Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպված աշխատանքային քննարկման համար և ընդգծել նման ձևաչափով հանդիպումների անցկացման կարևորությունը՝ ոլորտում առկա խնդիրների բարձարաձայնման և համատեղ ջանքերով լուծման ուղիներ գտնելու տեսանկյունից»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան