copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 10:25 03-09-2024

Կոնգոյում առնվազն 129 մարդ է զոհվել բանտից փախչելու փորձի հետևանքով

Երկուշաբթի գիշերը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Մակալա բանտից փախչելու փորձի ժամանակ առնվազն 129 մարդ է զոհվել և 59-ը վիրավորվել, հայտնել է երկրի փոխվարչապետ և ներքին գործերի և անվտանգության նախարար Ժակեմին Շաբանին։ Գրում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ հրդեհների հետևանքով ավերվել են մի շարք վարչական օբյեկտներ, սննդի պահեստներ։

«Նախնական տվյալներով՝ զոհվել է 129 մարդ, որից 24-ը՝ հրազենային վնասվածքներից, մնացածը՝ հրմշտոցի և շնչահեղձ լինելու հետևանքով։ Բացի այդ, կա 59 վիրավոր: Եղել են նաև կանանց բռնաբարության դեպքեր»,- գրել է նախարարը X սոցիալական ցանցի իր էջում։

Նա հավելել է, որ իրավիճակը հանդարտվել է և իր ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն։

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
14:33 Այսօր Հարութ Փամբուկչյանի ծննդյան օրն է. ինչպես են շոու-բիզնեսի հայտնիները շնորհավորել Մաեստրոյին
19:10 Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ