copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:37 31-08-2024

Թուրքիայում հայտնաբերվել է օգոստոսի 17-ին անհետացած ռուս կնոջ դին

Թուրքիայում հայտնաբերվել է օգոստոսի 17-ին անհետացած ռուս կնոջ դին: 48-ամյա Նատալյա Սոմովային, փնտրում էին երկու շաբաթ շարունակ, հայտնում է SHOT-ի թելեգրամյան ալիքը։

Օգոստոսի 17-ին, առավոտյան ժամը ութին կինը դուրս է եկել Marmaris Park հյուրանոցից (տեսանյութում) և գնացել մոտակա արահետով զբոսնելու։ Դրանից հետո նրան այլևս ոչ ոք չի տեսել: Կնոջ որոնողական աշխատանքներն իրականացրել են Մարմարիսի արտակարգ ծառայությունների աշխատակիցները։

Օգոստոսի 31-ին Մարմարիսից 8 կիլոմետր հեռավորության վրա Իկմելեր շրջանի զառիթափ ժայռի լանջին հայտնաբերվել է նրա հեռախոսը, իսկ Նատալիայի մարմինը հայտնաբերվել է ծովից ոչ հեռու՝ ժայռի ստորոտում:

Կնոջ մահվան ստույգ պատճառը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը։ Նատալյա Սոմովան Մոսկվայի հաշմանդամ երեխաների վերականգնողական դպրոցի փոխտնօրենն էր։

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
14:33 Այսօր Հարութ Փամբուկչյանի ծննդյան օրն է. ինչպես են շոու-բիզնեսի հայտնիները շնորհավորել Մաեստրոյին
19:10 Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ
21:13 Արաղչին հաստատել է, որ Իսրայելը ծրագրել էր սպանել Իրանի բանակցողներին