Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:38 31-08-2024

ԼՂ հարցը ինչ-որ պահից ծառայել է որպես գործիք ՀՀ զարգացումը թույլ չտալու, հետո էլ` վերացնելու համար

Ես չէի ցանկանա քաղաքական գնահատական տալ մամուլում հայտնված թղթին, ես չգիտեմ՝ ինչքանով են դաշնակցության ներկայացուցիչները ընդունել, որ դա իրենց փաստաթուղթն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, հրավիրած ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով մամուլում հայտնաբերված շրջաբերականին, որը վերագրվում է ՀՅԴ-ին:

«Ես չէի ցանկանա քաղաքական գնահատական տալ մամուլում հայտնված թղթին, ես չգիտեմ՝ ինչքանով են դաշնակցության ներկայացուցիչները ընդունել, որ դա իրենց փաստաթուղթն է, ես չեմ ուզում մանրամասների մեջւ խորանալ, բայց այդ փաստաթղթի կարիքը չկար մի շարք հարցերում գնահատականներ տալու, եւ ես կարծում եմ, որ այդ հարցերին գնահատականը տվել եմ ԱԺ-ում հենց ընդդիմության ներկայությամբ տեղի ունեցած հարց ու պատասխանների ընթացքում: Քիչ առաջ վերադարձա ժամանակին իմ արած այն պնդմանը, որ ԼՂ հարցը իքս պահից ինչպես է ծառայել գործիք ՀՀ զարգացումը թույլ չտալու եւ ի վերջո Հայաստանին անկախությունից եւ ինքնիշխանությունից զրկելու: Ձեր ասածը վկայում է, որ իմ ասած տրամաբանությունը՝ ԼՂ հարցն օգտագործել ՀՀ-ում պետականության կայացումը թույլ չտալու համար, Հայաստանի ներսում ունի շատ կոնկրետ կողմնակիցներ եւ այդ կողմնակիցներ հասցեները պարզ են, այլ բան, որ ՀՀ-ն որպես ինքնիշխան պետություն պետք է որոշի, թե ինչ վերաբերմունք է ցուցաբերում այն գործընթացների նկատմամբ, որոնք իրենց խորքում ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը նսեմացնելն է եւ սա կարեւոր օրակարգային հարց է, որի պատասխանը ՀՀ-ն եւ նրա հիմնադիր հանդիսացող ժողովուրդը պետք է տան: Գուցե ճիշտ ժամանակն է այդ հարցի պատասխանը տալու, գուցե ժամանակը չէ՝ այդ հարցի պատասխանը տալու, սրանք հարցեր են, որոնց պատասխանը ես չունեմ, ես այսօր չունեմ համոզմունք, որ պետք է գործել իմ ասած սցենարներով, բայց կարծում եմ նաեւ, որ կարող են լինել իրադարձություններ, բացահայտումներ, որոնք մեզ բոլորիս կօգնեն կողմնորոշվել, թե որ տարբերակն է ճիշտ»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում