Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:17 12-11-2022

Պետք է քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում արտահանվող ճյուղերի վերացում թույլ չտալու համար․ մասնագետ

Երկրում գնաճի զսպման պայմաններում տուժում են մրցունակ ապրանք արտադրող ու արտահանող ընկերությունները։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Միջուկայի անվտանգության կենտրոնի մասնագետ Սուրեն Բզնունին։

«Իրենց արտադրած աշխատավարձը դրամով վճարելու փոխարեն ինքնարժեքը ստիպված մեծացնում է։ Ճիշտ է, այստեղ IT-ն մեծ ճյուղ է կազմում, բայց նաև Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի նաև այն ճյուղերին, որոնք IT չեն։ Օրինակ՝ հենց միջուկային էներգետիկայի ոլորտը, որը դրսի հետ մրցունակ գիտահետազոտական արտադրություն է տալիս, բայց հիմա ինքնարժեքը թանկանում է։ Այս դեպքում մենք ստիպված կանգնում ենք խնդրի առջև, որ մասնագետները գնում են IT, հիմա էլ այդ ոլորտ տեղափոխվածները պարզ չէ՝ ուր կգնան»,- ասաց նա։

Մասնագետի խոսքով՝ Կառավարությունը և ԿԲ-ն այս ուղղությամբ պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկեն, որպեսզի գնաճի զսպումը չբերի Հայաստանում արտահանվող ճյուղերի վերացման կամ մասնագետների՝ Հայաստանը լքելու վտանգներ։ Մասնագետն անդրադարձել է նաև գնիջեցման համար անհրաժեշտ նախապայմաններին, ներկայում երկրում արձանագրված տնտեսական ակտիվության պատճառներին ու այդ առումով սպասվող հեռանկարներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում