copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:26 31-08-2024

Պատանիների ԵԱ. Հայ շահմատիստների արդյունքները վերջին խաղափուլից առաջ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնության ավարտին մնացել է 1 խաղափուլ:
Վերջին խաղափուլից առաջ Ալեքս Սահակյանը 8 հնարավորից ունի 6.5 միավոր և կիսում է 1-3-րդ հորիզոնականները մինչև 18 տարեկան տղաների խմբում:
Մինչև 18 տարեկան տղաների խմբում առաջատարների շարքում են նաև Ռոբերտ Փիլիպոսյանը և Արսեն Դավթյանը, ովքեր ունեն 6 միավոր։ Էրիկ Գասպարյանը ունի 5.5 միավոր:
Այսօր Արսենը և Ալեքսը խաղալու են միմյանց դեմ:

Բենիկ Ագասարովը ունի 6.5 միավոր և կիսում է 1-3-րդ հորիզոնականները մինչև 16 տարեկան տղաների խմբում:

Մինչև 16 տարեկան տղաների խմբում առաջատարների շարքում է նաև Ռուդոլֆ Փաշիկյանը, ով ունի 6 միավոր:

Տիգրան Համբարձումյանը ունի 6.5 միավոր և կիսում է 2-4-րդ հորիզոնականները մինչև 12 տարեկան տղաների խմբում: Տիգրանը այս տարիքային խմբի առաջատարից հետ է մնում ընդամենը կես միավորով:

Անի Նահապետյանը ունի 6.5 միավոր և գտնվում է 3-րդ հորիզոնականում մինչև 14 տարեկան աղջիկների խմբում:

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում առաջատարների շարքում է նաև Սոնա Կրկյաշարյանը, ով ունի 6 միավոր:

Սոֆիա Բաղրամյանը ունի 6 միավոր և կիսում է 3-7-րդ հորիզոնականները մինչև 8 տարեկան աղջիկների խմբում:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ վերջին խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 31-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող