copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:13 29-08-2024

Դանակահարություն՝ «Օդեսսա» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Գյուղի սկզբնամասում գտնվող և գործող «Օդեսսա» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, ու ժամը 01:15-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվում, որ «զույգ ստորին վերջույթների և ձախ նախաբազկի ծակած-կտրած վերքեր, այրունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ա. Սարգսյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Վահագն Ե.-ն է:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Ժամեր անց՝ 03:45-ի սահմաններում, նույն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Կոտայքի բաժին, որ «ձախ նախաբազկի միջանցիկ ծակած-կտրած վերք, ձախ աճուկային ծալքի շրջանի ծակած վերք, որովայնի կողմնային պատի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Վարդգես Ս.-ն է:

Բժիշկները դարձյալ ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրոթյուն տալ:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Կոտայքի բաժնի համայքնային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով, տաք հետքերով պարզել են, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Նոր Գյուղում գործող «Օդեսսա» ռեստորանային համալիրում ծննդյան արարողության ընթացքում Վարդգես Ս.-ի կողմից ոչ հարգալից վերաբերմունք դրսևորելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Հայկ Պ.-ն հարվածել է Վարդգես Ս-ին, իսկ վերջինիս որդին՝ Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Սամվել Ս.-ն հարվածներ է հասցրել Հայկ Պ.-ին, որից հետո վիճաբանությունը շարունակվել է նշված ռեստորանային համալիրից մի քանի կմ հեռու՝ Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցում, որտեղ Վարդգես Ս.-ի և Վահագն Ե.-ի միջև շարունակվել է վիճաբանությունը, որի ժամանակ էլ վերջիններս սուր կտրող ծակող գործիքներով միմյանց հասցրել են մարմնական վնասվածքներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին