copy image url
Սպորտ Ներքին 2 տարի առաջ - 14:25 29-08-2024

Օլիմպիական խաղերին մասնակցելն իմ երազանքի իրականացումն էր. շիրակցի աթլետի պատմությունը

Վազորդ Երվանդ Մկրտչյանը Հայաստանի միակ աթլետն է, որ մասնակցել է «Փարիզ-2024» ամառային օլիմպիական խաղերին։ Oragir.News-ի հետ զրույցում վերջինս ասում է, որ օլիմպիական խաղերին մասնակցությունը իր երազանքն եղել։

«Բոլոր մարզիկների նպատակն ու երազանքը օլիմպիական խաղերին մասնակցելն է և շատերի նման ինձ համար էլ էր նպատակ մասնակցել օլիմպիական խաղերին։ Աստծո միջամտությամբ իմ նպատակը իրականություն դարձավ։ Տպավորություներս չեմ կարող բառերով նկարագրել, ուղղակի կարող եմ ասել, որ նախ ինձ համար դա պատիվ էր երկիրս ներկայացնել Փարիզում։ Դա չափազանց պարտավորեցնող էր»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է շիրակցի աթլետը։

Երվանդ Մկրտչյանը ծնվել է Շիրակի մարզի Ջրաձոր գյուղում։ Աթլետիկայով զբաղվել է 16 տարեկանից։

«Աթլետիկայի մասին նախ և առաջ հեռուստացույցից եմ տեղեկացել, երբ դիտում էի իմ սիրելի մարզիկների մրցելույթները, բայց չէի մտածում, որ Հայստանում էլ կա նման սպորտաձև։ Հետո իմ փեսան` Հայաստանի աթլետիկայի չեմպիոն Հարություն Հարությունյանը, մի անգամ ասաց, որ ես էլ ուժերս փորձեմ և ես մեծ սիրով ընդունեցի ու սկսեցի պարապել, բայց բոլորի համար դա արդեն մեծ տարիք էր։ 16 տարեկանը սպորտում սկսնակի համար մեծ տարիք է։ Այս սպորտաձևով զբաղվում եմ արդեն 12 տարի, ՀՀ բազմակի չեմպիոն եմ, փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն»,- շարունակում է մարզիկը։

Երվանդ Մկրտչյանը Հայաստանի բազմակի չեմպիոն ու ռեկորդակիր է
Ուսանողների առաջնության 3-րդ մրցանակակիր
Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն
Եվրոպայի փոքր երկրների թիմային չեմպիոն
Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն։

«Մարզիկի համար ամենակարևոր նախապայմանը դա պայմաններն են, իսկ Հայաստանում աթելտիկայի համար մենք պայմաներ չենք ունեցել մինչ վերջերս, երբ Արտաշատ քաղաքում ունեցանք եվրոպական ստանդարտների համապատասխան վազքուղիներ, բայց դա քիչ է, հիմա նախատեսվում է կառուցել նաև Երևանում և իմ քաղաքում ևս ունենալու ենք Արթուր Ալեքսանյանի անվան մեծ սպորտային բազա, որտեղ նախատեսված են լինել աթլետիկաի համար նախատեսված վազքուղիներ»,- նշեց Մկրտչյանը։

Շիրակցի աթլետն ասում է՝ անելիքներն ու նպատակները շատ են, որոնց մասին առայժմ չի բարձրաձայնում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում