copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:35 28-08-2024

Պարզվել է Սևանում վրաերթի հետևանքով մահացած աղջնակի և հիվանդանոց տեղափոխված նրա եղբոր ինքնությունը. shamshyan.com

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում երեկ՝ օգոստոսի 27-ին, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի հետևանքով մահացածի ու վիրավորի ինքնությունը:

Պարզվել է, որ մահացածը Սևան քաղաքի բնակիչ 8-ամյա Լիանա Ք.-ն է, իսկ վիրավորը՝ նրա եղբայրը՝ Սևան քաղաքի բնակիչ 6-ամյա Լևոն Ք.-ն:

Այսօր տղայի ծննդյան օրն է, իսկ վրաերթ կատարած Հ. Հակոբյանը աշխատում է «Գազպրոմ Արմենիա» Մարտունու ԳԳՄ-ում՝ որպես հաշվապահ:

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական:

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:25-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Հասմիկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի էր ենթարկել 2 անչափահաս հետիոտների։

Վրաերթի ենթարկվածները քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին աղջիկ երեխան, գիտակցության չգալով, մահացել էր, իսկ տղան տեղափոխվել էր «Սևան» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում