copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 12:36 08-09-2025

Պարզվել է Աբովյանում առեղծվածային դեպքի հետևանքով մահացած եղբայրների ինքնությունը. հայտնաբերվել է մորն ուղղված նամակ. shamshyan.com

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարի, նույն քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բագրատ Մուրադյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 7-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած առեղծվածային ու ողբերգական դեպքի հետքերով մահացած եղբայրների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածներն են Աբովյան քաղաքում հաշվառված 52-ամյա Նորիկ Տեր-Աբրահամյանը և 46-ամյա Նեժդիկ Տեր-Աբրահամյանը։ Վերջիններս հայտնաբերվել էին Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 1/29 հասցեում գործող սննդի կետի ներսում՝ առաստաղի մետաղական փողից պարանով կախված վիճակում։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել են դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական փորձաքննություններ, քանի որ մահացածներից Նեժդիկ Տեր-Աբրահամյանի տաբատի հետևի գրպանում հայտնաբերվել էր նամակ՝ ուղղված մորը, որում մասնավորապես ասված է եղել. «Մամ ջան, կներես ինձ, ոչ մի բան չխոստանաս որևէ մեկի։ Մեղավորը ես եմ, ես սիրում եմ ձեզ, բայց չստացվեց, ապրի քո համար։ Նարեիս լավ կպահես։ Նարե ջան, կներես ինձ։ Խնդրում եմ ոստիկաններին՝ հետևողական լինեն, չվնասեն իմ 3 հրաշքներին։ Ես եմ մեղավոր, ոչ իրանք, իրանք բան չգիտեն, ու մարդիկ չար են»։ Այդ մասին տեղեկություն է տարածել նաև «Արմլուր» լրատվականը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները հակված են, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է և նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվելու է՝ արդյոք եղբայրները միասին են ինքնասպանություն գործել, թե մի եղբայրը ինքնասպանություն է արել, մյուս եղբայրը եկել, տեսել ու ինքն էլ է այդ քայլին դիմել։

Եղբայրները նաև, ըստ իրավապահներին հասած տեղեկությունների, ֆինանսական լուրջ խնդիրներ են ունեցել, այդ թվում պարտքեր, որի թիվը հասնում է մի քանի միլիոնի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից