Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 12:27 27-08-2024

Գրոսին ժամանել է Կուրչատով՝ Կուրսկի ատոմակայանի զննության համար

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին ժամանել է ՌԴ Կուրչատով քաղաք, որտեղ գտնվում է Կուրսկի ատոմակայանը։ Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Գրոսին ավելի վաղ շատ լուրջ է համարել Կուրսկի ատոմակայանի վնասման վտանգն Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների պատճառով։ Նա հայտնել է կայան այցելելու պլանների մասին՝ զրուցելու դրա ղեկավարության հետ և պարզելու՝ արդյոք ատոմակայանը ենթարկվել է հարձակման: ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ռազմական ակտիվությունն ատոմակայանի մերձակայքում լուրջ վտանգ է միջուկային և ֆիզիկական անվտանգության համար։

ՏԱՍՍ-ը նշում է, որ ուղևորությունը Կուրսկի ԱԷԿ ժամանակին հասանելիություն կապահովի իրավիճակի անկախ գնահատման համար:

Օգոստոսի 6-ին Ուկրաինայի զինված ուժերը ներխուժել են ՌԴ Կուրսկի մարզ։ Օգոստոսի 25-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ուկրաինական ուժերը մարզում առաջ են գնացել 1-ից 3 կմ։ Կիևում հայտնել են, որ ուկրաինական ուժերի վերահսկողության տակ է հայտնվել մարզի 90-ից ավելի բնակավայր։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել