Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:29 26-08-2024

Հայ բժիշկները «գրազ» են եկել պացիենտի մեզը խմելու վրա․ մասնագետի պարզաբանումը

Օրերս համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ մի բուժաշխատող խմում է պացիենտի մեզի անալիզը։ Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է բուժաշխատողներից մեկը «գրազը» տանուլ տալուց հետո խմում պացինետի անալիզը, իսկ գործընկերները զվարճանում և նկարահանում են ընթացքը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց «Առողջության իրավունք» ՀԿ-ի համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի հետ, ում կարծիքով՝ սա անորակ, անշնորհք վարքագիծ է կամ կատակ բուժաշխատողների կողմից։

«Ես ուզում եմ չհավատալ այս տեսանյութին։ Ուզում եմ մտածել, որ սա հումորային է, լուրջ չէ։ Չի կարելի այս աստիճան ծաղրել առողջապահական համակարգը։ Եթե այսպիսի բան են անում, ուրեմն ուրիշ բաներ էլ կանեն։ Պետք է հասկանալ՝ այդ մարդիկ առհասարակ սթա՞փ էին աշխատանքի եկել, թե՞ չէ։ Սա խայտառակություն է։ Այսօր հասել ենք նրան, որ բուժքույրը մեզ ա խմում։ Որպես մասնագետ՝ ցանկություն ունեմ հավատալու, որ սա կատակային, հումորային հոլովակ է։ Սա բժշկության հետ կապ չունի, սա վարքագծի խնդիր է։ Վաղն էլ կարող է ջուր լցնեն մեզի մեջ, աղաթթու լցնեն, և վերջում ո՞վ է ծիծաղելու, այն մարդը, ով անալիզների պատասխա՞նն է ստանալու։ Նույնիսկ եթե սա հումոր է, միևնույնն է՝ դատապարտելի է։ Առանց այն էլ՝ այսօր առողջապահության նկատմամբ հավատը մեծ չէ, դրան էլ գումարվում է այսպիսի թյուրիմացային, անլուրջ վերաբերմուքը իրենց աշխատանքին։

Այս մարդիկ պետք է խալաթը հանեն և այլևս առողջապահության կողմը չգնան, անգամ եթե կատակ են անում։ Բժշկության մեջ կատակ գոյություն չունի, սա ամենալուրջ մասնագիտություններից մեկն է»,-ասաց մասնագետը։

Ծաղիկ Վարդանյանը իր խոսքում նաև հարկ համարեց կոչ անել ԱՆ էթիկայի հանձնաժողովին, որպեսզի Առողջապահության նախարարությունը հետամուտ լինի այսօրինակ խնդիրներին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից