Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:40 26-08-2024

Հիսուս Քրիստոսի արձանը մեզ ճանաչելիություն է տալու. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Հիսուսի արձանի կառուցման վայր և հետևել աշխատանքներին:

Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման ընթացքին՝ նշելով. «Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման գաղափարի մասին երկար եմ մտածել, ընտանիքիս անդամների, ծանոթների ու տարբեր ոլորտների անձանց հետ եմ քննարկել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ շեշտելով, որ արձանի կառուցման գաղափարը քննարկվել է շուրջ 1,5 տարի։

Իմ մեջ միտքը ծագել է, որ մենք հայ ենք, աշխարհի առաջին քրիստոնյա ազգը: Մենք պետք է խեղճ չմնանք, պետք է ասենք ամբողջ աշխարհնմ իմանա, որ Կովկասում կա հայ ժողովուրդ, որ քրիստոնեությունն ինքն է ընդունել: Դա մեզ ճանաչում ու հզորություն է տալու»,- ասաց նա:

Ծառուկյանը նաև նշեց, որ նորմալ է համարում, որ իր այս նախաձեռնությունը քննադատվում է։ «Ամեն ինչ ժամանակին կապացուցվի։ Ես կարող եմ ասել, որ սա լինելու է մեր երկրի համար ճանաչման, հզորացման միջոց, հրաշալիքներից մեկն է լինելու։ Ժամանակի ընթացքում դեմ արտահայտվողները դա կհասկանան»,- նշեց նա՝ շեշտելով, որ Հիսուս Քրիստոսի արձանը մեզ ճանաչելիություն է տալու։

Նշենք, որ Հիսուս Քրիստոսի արձանը վեր կխոյանա Հատիս լեռան Գագաթին: Արձանը 33 մետր է, պատվանդանի հետ պետք է լիներ 77 մետր: Սակայն Գագիկ Ծառուկյանն այսօր տեղեկացրեց, որ փոփոխություններ են տեղի ունեցել և արձանը ամբողջությամբ կլինի 95 մետր:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող