copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:20 25-08-2024

Համառ ու նենգ. Նիկոլ Փաշինյանն անարգում է եռագույնը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մի խումբ հեծանվորդներ գնացքով ուղևորվել են Սևան՝ հեծանվարշավի:

Հեծանվարշավից տեսանյութեր է հրապարակել Փաշինյանը՝ տեղեկացնելով՝ «առաջին օրը քշեցինք 92 կմ և գիշերեցինք Սևանի ափին»:

Որքան էլ Փաշինյանը իր նախաձեռնությունից գոհ է, զերծ չի մնացել այն «աղավաղելու» իր սովորությունից։ Վարչապետը որոշել է այս անգամ տարբերվող սպորտային հագուստ կրել՝ հերթական անգամ ցույց տալով, որ ինքը համառ է ու նենգ։

Փաշինյանի գուլպաներին եռագույնն է, իսկ սպորտային տրուսիկին` եռագույնը հակառակ ու Արագած լեռը։

Նախ՝ հակառակ տպագրությամբ՝ Նիկոլ Փաշինյանն անարգում է եռագույնը, իսկ սպորտային շորտին Արագած լեռան պատկերով մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ հաստատակամ է իր խոսքում՝ ՀՀ ամենաբարձր լեռը Արագածն է։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ակտիվորեն քննարկում էր Արարատ ու Արագած լեռների հետ կապված թեման՝ անընդհատ շեշտելով, որ «Արագածը ՀՀ-ում է, Արարատը ՀՀ-ում չէ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող