Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:53 24-08-2024

Երևանում կոտրել են «Հայէկոնոմբանկ»-ի տերմինալը և գողացել 5 դրամապահոց․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Արթուր Ա․-ն և հայտնել, որ 3 կասկածելի օտարերկրացիներ փորձում են գործարք կատարել շենքի վճարային տերմինալի միջոցով, իսկ քիչ հետո կրկին զանգահարել են 8և հավելել, որ կոտրել են Թումանյան փողոցի 32 հասցեում գործող «Հայէկոնոմբանկ»-ի տերմինալը և գողություն կատարել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները ժամը 06։45-ի սահմաններում Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բաժին են տեղափոխել 25-ամյա Արթուր Գ․-ին:

Ժամը 08։05-ին Երևանի բնակիչ 41-ամյա Արայիկ Գ․-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 3 անհայտ անձինք փորձել են կոտրել Թումանյան փողոցի 32 հասցեում գործող «Հայէկոնոմբանկ»-ի տերմինալը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել և ոչինչ չգողանալով հեռացել են, որից հետո ժամը 06։30-ին նշված քաղաքացիներից 2-ը հետ վերադառնալով Թումանյան փողոցի 32 հասցեում գործող «Հայէկոնոմբանկ»-ի տերմինալի մոտ և բացելով գողացել են 5 դրամապահոցը:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչկան շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արայիկ Գ․-ն «Կոմանդիր Սեքյուրիթի» ՍՊԸ-ի փոխտնօրենն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
20:05 Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են խուզարկության ընթացքում
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
19:56 Բալես, կյանքը շատ արագ է հոսում, շտապիր ապրել. Արտաշես Ալեքսանյանի վերջին խոսքերը՝ Դիանա Գրիգորյանին
20:16 Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները
20:30 Ռուսաստանից հեռացավ, հիմա նորից գնում է. քաղաքացիները՝ Փաշինյանի այցի մասին. հարցում
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից