copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:28 24-08-2024

Գևորգ Պապոյանն այցելել է «Իտեքս» ՍՊԸ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վանաձոր կատարած այցի շրջանակում եղա նաև «Իտեքս» ՍՊԸ-ում։

Հայ-իտալական «Իտեքս» ընկերությունը հիմնադրվել է 2022թ-ին իտալական «SARTIS» ընկերության կողմից, ունի 1115 աշխատակից։

Ընկերությունն ապահովված է ժամանակակից տեխնոլոգիաներով և զբաղվում է հանրահայտ բրենդների պատվերով հագուստի արտադրությամբ։ «Արտադրված է Հայաստանում» տարբերանշանով հագուստը արտահանվում է Իտալիա, այնտեղից էլ՝ ամբողջ աշխարհ։ Ընկերությունը կատարում է հանրահայտ «Moncler», «Dainese», «MACKAGE» ֆիրմաների պատվերներ։

Ներկայումս ընկերությունն ունի 18 արտադրական հոսքագիծ, սակայն առաջիկայում պլանավորվում է արտադրական ծավալները հասցնել մինչև 24 հոսքագծի։

Շրջայցի ընթացքում ընկերության ղեկավարությանը ներկայացվել են տեքստիլ ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը