copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:08 23-08-2024

Սովետական անիրավունք ու գլխիկոր մարդը քաղաքացի դարձավ ու 1990 թ․ օգոստոսի 23-ը հնարավոր դարձրեց

Իրավապաշտպան, խորհրդային քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«1990 թվականի օգոստոսի 23-ին՝ դեռեւս Խորհրդային Հայաստան կոչվող երկրի Գերագույն խորհուրդը վավերացրեց մի կարեւորագույն փաստաթուղթ։ Այն կոչվում էր/է «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին»։

Այդ փաստաթուղթը՝ 1920թ․ կորցրած անկախությունից ու Խորհրդային Ռուսաստանին բռնակցվելուց հետո մեր 70 տարվա դեգերումների, երազանքների, զոհաբերումների ու պայքարի հանրագումարն էր։ 70 աներեւակայելի բարդ տարիներ։ Հսկայական թիվ կազմող զոհեր ու հեղված անմեղ այրուն։ Մենք անցանք 1920-ականների խորհրդայնացման շրջանը, 1930-ականների կոլեկտիվացման ու ստալինյան դաժանագույն բռնությունների շրջանը, երկրորդ համաշխարհային պատերազմը, հետպատերազմյան բռնությունները, ապա՝ նոր զարթոնքի, ազգային ինքնության ու անկախության համար պայքարի 1960-1980-ականները, հասանք 1988 թվական եւ ունեցանք երեք դարակազմիկ տարիներ, որոնց ընթացքում սովետական անիրավունք ու գլխիկոր մարդը քաղաքացի դարձավ ու 1990 թվականի օգոստոսի 23-ը հնարավոր դարձրեց։
Հպարտանալու եւ իրար շնորհավորելու առիթ ունենք»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից