copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:05 22-08-2024

Հանրային խորհուրդը մյուս մարմինների նման սպասարկելու է գործող իշխանությունների շահերը․ Լարիսա Ալավերդյան

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրային խորհրդի հին կազմը կցրվի և դրա փոխարեն կձևավորվի նորը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարարի տեղեկալ Արմենուհի Հարությունյանը՝ նշելով՝ այս նախագիծը բխում է անցումային արդարադատության և փաստահավաք գործունեության իրականացման քաղաքական խոստումից, որն իր արտացոլումն է գտել դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ։

Oragir.News-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց՝ իր կարծիքով՝ Հանրային խորհուրդը լուծարելու որոշումն անօրիական է և ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունը։

«Ես կարծում եմ, որ դա նախևառաջ կրում է անօրինական բնույթ, քանի որ հայտնի չէ, թե այդ ինչ հիմքերով, երբ կամ ինչպես կարող է ցրվել Հանրային խորհուրդը։ Ինքս լավ չեմ հիշում՝ օրենքի մեջ այդ խնդիրը կարգավորվա՞ծ է, թե՞ ոչ, բայց ես ափսոսում եմ՝ իր իմաստով սահմանադրական մարմին հանդիսացող Հանրային խորհուրդը փաստորեն ամբողջովին սառեցվել է։ Ափսոսում եմ, որ այդտեղ ընդգրկված անդամներից և ոչ մեկը չի բարձրաձայնել այդ խնդիրը։

Դա այն գործունեության շարունակությունն է, որով բնութագրվում է, թե ինչպես է ներկայիս իշխանության կողմից տարբեր ձևերով Սահմանադրությունը ոտնահարվում։ Հիմա թե ինչպես են նոր կազմը ձևավորելու, ես տեղյակ չեմ, կարծում եմ՝ դրա շարունակությունը կլիեն իմիտացիոն բուռն գործողությունները․ տեսնում եք՝ ինչ-որ բաներ են փոփոխում, ինչ-որ ծրագրեր են առաջարկում և այլն։ Ես կարծում եմ, որ դա շարունակությունն է, ինչպես նաև շատ հնարավոր է՝ այն մի քանի անձինք, ովքեր իսկապես արժանի են լինել այդպսի խորհրդում, ուղղակի կփոխարինվեն իշխանությանը ավելի հարմար մարդկանցով, և չի բացառվում, որ դրանից հետո այդ խորհուրդը կսկսի աշխատել»,- ասաց նա։

Ալավերդյանը դժգոհեց նաև, որ այսքան ժամանակ Հանրային խորհրդի գործունեությունը սառեցված էր․

«Ես վրդովվում եմ նրանից, որ 45 անդամներից որևէ մեկը չի բարձրացրել այդ հարցը, որովհետև դա Սահմանադրության խախտում է։ Եթե սահմանադրական մարմինը չի աշխատում՝ դրանից կարելի է ենթադրել, որ մի գուցե այնտեղ կային անձինք, որոնց կարծիքն այդքան էլ հաճելի չէ իշխանությունների համար։ Հիմա նոր կազմ կարող է լինել, և չի բացառվում, որ սկսկի այսպես ասած աշխատել։ Այն, ինչպես մնացած մարմինները, կսպասարկի այս իշխանությունների կողմից պատվիրված այս կամ այն հայտարարությունը և գործունեությունը, հավանություն տա կամ հակառակը՝ դատապարտի իշխանություննեւի համար ոչ հաճելի գործողությունները՝ լինի դա ընդիմության, լինի դա այլոց կարծիքը կամ գործունեությունը»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի