copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:39 22-08-2024

Աշտարակ քաղաքի Սմբատ Զորավարի փողոցում այրվել է տան տանիք

Օգոստոսի 22-ին՝ ժամը 13։59-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Սմբատ Զորավարի փողոցում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի այգում և տարածվել դեպի տան տանիք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։10-ին, մարվել՝ 15։56-ին։ Այրվել են տան տանիքը՝ մոտ 100 քմ և խոտածածկույթ՝ մոտ 800 քմ։

Ամենից շատ դիտված