copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:48 21-08-2024

Ինչպես են «Ջրաշխարհ»-ի՝ վաճառքի ոչ ենթակա տոմսերը հայտնվել վաճառքում․ ընկերության պարզաբանումը

Օրերս ֆեյսբուքյան մի խումբ օգտատերեր իրենց անձնական էջերով մեծ քանակությամբ «Ջրաշխարհ»-ի տոմսեր են վաճառում, որոնց վրա հստակ գրված է, որ տվյալ տոմսերը վաճառքի ենթական չեն։

Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց «Ջրաշխարհ»-ի մարքեթոլոգ Աննա Քիրազյանի հետ, ով նշեց, որ այժմ իրենք համագործակցում են «Կոլա-կոլա» ընկերության հետ։ Նրա խոսքով՝ այդ տոմսերը «Կոկա-կոլա»-ի սեփականությունն են, և իրենք պատասխանատու չեն դրանց վաճառքի համար։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև «Կոկա-կոլա» ընկերության աշխատակցի հետ, ով նույնպես հայտնեց, որ «Ջրաշխարհ»-ի հետ ունեն համագործակցության պայմանագիր․««Կոկա-կոլա» ընկերությունում կա նմանատիպ ակցիա՝ կապված «Ջրաշխարհ»-ի տոմսերի հետ։ Հնարավորություն կա ըմպելիքի բլոկի միջից շահել նմանատիպ տոմսեր, սակայն երրորդ անձի կողմից տվյալ տոմսերի վաճառքի հետ կապված տեղեկություն չունենք»։

Ընկերության աշխատակցի խնդրանքը չմերժելով՝ Oragir.News-ը նրանց էլեկտրոնային հասցեին ուղարկեց տոմսերի վաճառքի հղումները, ինչպես նաև վաճառվող տոմսերի լուսանկարները։ «Կոկա-կոլա»-ի աշխատակիցը խոստացավ ծանոթանալ ինֆորմացիային, տեսնել ապացույցները, ապա կապ հաստատել մեզ հետ, սակայն մինչև աշխատանքային օրվա ավարտը ընկերությունից կապ չհաստատեցին։

Ուշագրավ է, որ օգտատերերը շահած կամ անհայտ ճանապարհով ձեռք բերած տոմսերը վաճառում են գրեթե այն գնով, որով դրանք վաճառվում են «Ջրաշխարհ»-ում։

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
14:50 Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյան
09:00 ՊԵԿ-ից՝ «Արդշինբանկ» և սեփական ՍՊԸ-ներ. Բադասյանը «քամում է» հնարավորինը
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
18:59 Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
20:35 Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի