copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:23 20-08-2024

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՔՊ մամուլի ծառայությունից։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Եղեգնաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Տրդատ Սարգսյանի թեկնածությունը։

Քննարկվել են Կուսակցության Վայքի և Կենտրոնի Տարածքային կազմակերպությունների աշխատանքների հետ կապված հարցեր։

Ամենից շատ դիտված