copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:21 20-08-2024

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 209 խեցգետնաորսիչ և 74 ձկնորսական ցանց

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից շարունակվում են ձեռնարկվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ:

Միջոցառումների արդյունքում օգոստոսի 20-ին Նորաշեն արգելոցի ջրային տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 209 հատ խեցգետնաորսիչ և 74 հատ ձկնորսական ցանց:

Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, խեցգետինները բաց են թողնվել լիճ:

Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

Ամենից շատ դիտված