copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:50 20-08-2024

ՀՀ-ից որևէ պատվիրակություն չպետք է մասնակցի COP 29-ին

ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Նոյեմբերին Բաքվում COP 29-ի շրջանակներում ականատես ենք լինելու Ադրբեջանի կողմից փաստերի ու իրադարձությունների նենգափոխման, միջազգային հանրության աչքում սեփական ցեղասպան դիմագիծը փրկելու, պատերազմական հանցագործություններից միջազգային ուշադրությունը շեղելու ադրբեջանական շոուին, որը, համոզված եմ, ուղեկցվելու է հայ ժողովրդի ու նրա արժանապատվությունը վիրավորող հերթական քայլերով։
Ամեն դեպքում, նոյեմբերին Բաքուն հյուրընկալելու է միջազգային հազարավոր պատվիրակների՝ այդ թվում բարձր ու բարձրագույն մակարդակի (պետությունների ու կառավարությունների ղեկավարներ)։
Խորհրդաժողովին մասնակցելու են միջազգային քաղաքական, իրավապաշտպան, բնապահպանական հարյուրավոր կազմակերպություններ, փորձագետներ, լրատմավիջոցների ներկայացուցիչներ։

Ադրբեջանական շոուն ամբողջացնելու համար դրան պակասելու է Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցությունը, որի պարագայում Բաքվի բռնապետը իրեն ավելի հաստատուն կերպով կդիրքավորի իբրև տարածաշրջանային խաղաղությանն ու համակեցությանը միտված առաջնորդի։
Հայաստանի մասնակցությունը կօգնի լեգիտիմացնելու ադրբեջանական շոուն, նպաստելու այդ ցեղասպան երկրի միջազգային ընկալունակության բարձրացմանը։

Վերջերս Եվրոպական միության օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում կարևորել եմ COP 29-ին ընդառաջ Ադրբեջանի վրա միջազգային ճնշման ուժեղացումը` մասնավորապես Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու պահվող այլ անձանց անհապաղ ազատ արձակման և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական օկուպացիոն ուժերի դուրս բերման համատեքստում։

Արդեն տևական ժամանակահատված է, որ այս ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ է իրականացնում Հայ դատի համաշխարհային ցանցը։

Այս ուղղությամբ դրվատանքի արժանի աշխատանք է իրականացնում նաև Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, մեր ժողովրդի մեծ բարեկամ Լուիս Մորենո Օկամպոն, ով հանդես եկավ նաև աշխարհասփյուռ հայությանն ուղղված կոչով։

Կարևոր եմ համարում ընդգծել, որ Հայաստանի իշխանությունների հնարավոր մասնակցության և պարտվածի հոգեբանությամբ նրանց կանխատեսելի քաղաքական վարքի պայմաններում մեր այն գործընկերները, ովքեր պատրաստակամություն են հայտնել մինչև COP 29-ը և դրա ընթացքում հանդես գալ հստակ դիրքորոշումներով, ունենալու են տրամաբանական կաշկանդվածություն դիրքորոշումների արտահայտման հարցում։

Ուստի, Հայաստանը ներկայացնող որևէ պատվիրակություն, չպետք է մասնակցի COP 29-ին, իսկ մասնակցելու դեպքում, պետք է հստակ բարձրաձայնի Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման, բռնի ուժով տեղահանության, իրականցրած ցեղասպան քաղաքականության և Բաքվի բանտերում պահվող ռազմագերիների անհապաղ ազատ արձակման մասին։

Հակառակ պարագայում Հայաստանի օրվա իշխանությունը հերթական անգամ կփորձի լեգիտիմացնել Բաքվի բռնապետի ագրեսոր և հակահայ քաղաքականությունը»։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան