copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:31 20-08-2024

9 պատմամշակութային օբյեկտ ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երրորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում և Կոտայքի մարզում գտնվող 9 պատմամշակութային օբյեկտերին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցերը։ Քննարկված բոլոր օբյեկտները հանձնաժողովի դրական եզրակացությամբ ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ։

Երևան քաղաքի տեղական նշանակության նորահայտ հուշարձաններն են Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փող․ 36 (1950-ական թթ.), Աբովյան փող․ 39-41 (1950-ական թթ.), Բաղրամյան պող․ 1 (Մոսկովյան փող․ 20) (1945 թ.) բնակելի շենքերը, Նորք-Մարաշ վարչական շրջանի Ս․ Խանզադյան փող․ 60 (19-րդ դ․), Ս․ Խանզադյան փող․ 94 (19-րդ դ․ վերջ- 20-րդ դ․ սկիզբ), Ս․ Խանզադյան փող․ 100 (19-րդ դ․ վերջ-20-րդ դ․ սկիզբ) հասցեների բնակելի տները։

Կոտայքի մարզի Արզական գյուղի Ամրոցը (Ք․ ա․ 2-1-ին) և Քարաշամբ գյուղի Ամրոցը (Ք․ ա․ 2-1-ին) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ, իսկ Քարաշամբ գյուղի գերեզմանոցին տրվել է Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Սբ. Գևորգ եկեղեցու (պետ․ ցուցիչ՝ 6․66․1․2)՝ տեղական նշանակության ենթահուշարձանի կարգավիճակ։

Հանրապետության տարբեր մարզերում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների քննարկված նախագծերից են Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող «Ավանի հյուսիսային գերեզմանոց» 10-19-րդ դդ. և «Բնակատեղի» մ.թ.ա. 6-րդ դ.- մ.թ.ա. 2-րդ դ. (պետ. ցուցիչ՝ 1.2.2), Նորք-Մարաշ վարչական շրջանի Հին Նորք թաղամասը, 19-րդ դ. վերջ-20-րդ դ. սկիզբ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Եկեղեցական համալիր Թալինի Կաթողիկե, 4-20-րդ դդ., Եկեղեցի Սբ. Աստվածածին, 613-615 թթ. (պետ․ ցուցիչ՝ 2.3.4, 2.3.5) հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։ Միաժամանակ, քննարկվել են նաև նորահայտ հուշարձանների կարգավիճակ ստացած Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի Ամրոցի (Ք․ա․ 2-1-ին հազ․) և Արզական գյուղի Ամրոցի (Ք․ ա․ 2-1-ին հազ․) պահպանական գոտիների նախագծերը։

Ներկայացված նախագծերը հանձնաժողովի կողմից համարվել են ընդունելի և, ըստ սահմանված կարգի, համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների հետ համաձայնեցվելուց հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում