copy image url
Մշակույթ 3 տարի առաջ - 15:24 02-11-2022

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել մարզային մի շարք պատմամշակութային օբյեկտների

Օրերս տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարությանը կից գործող փորձագիտական հանձնաժողովի երրորդ նիստը, որի ընթացքում նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել մարզային մի շարք պատմամշակութային օբյեկտների:

Հանձնաժողովի որոշմամբ` ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոնի շենքը, Արարատի (Լանջառ գյուղ) և Սյունիքի (Նորավան գյուղ) մարզերում գտնվող մ.թ.ա. 2-1 հազարամյակի դամբարանադաշտերը, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի երեք խաչքարերը (XII-XIII դդ.), Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մշակույթի տունը (Էներգետիկների պալատ, XX դ.) և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող «Կաբարդինսկի» զորանոցի տարածքում առկա երեք կառույցները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ կառավարության հաստատմանը և կընդգրկվեն պատմության և մշակույթի հուշարձանների համապատասխան ցուցակներում:

Նիստում քննարկվել է նաև 25 հուշարձանների պահպանական գոտիների նախագծերին համաձայնություն տալու հարցը: Դրանցից տասներկու նախագծերի վերաբերյալ դիտողություններն աշխատանքային կարգով ներկայացվել են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Դրական եզրակացություն են ստացել պատմության և մշակույթի այնպիսի կարևորագույն հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր, որոնցից են Սևանի վանքը (9-20-րդ դդ.), Վանեվանքը (10-14-րդ դդ.), «Սև բերդ» (19-րդ դ.) ամրոցը, Զորաց քարեր բնակատեղին (մ.թ.ա. 3 հազ. վերջ-1 հազ. 2-րդ կես) և այլն:








Ըստ սահմանված կարգի՝ նշված գոտիների նախագծերը կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում