copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:15 19-08-2024

Պուտինը նախատեսում է Փաշինյանին պատմել Բաքվում բանակցությունների արդյունքների մասին

«Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ աշխատանքի բազմաթիվ ոլորտներ ունեն»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ. Բաքվում պետական այցի շրջանակներում հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարը և Իլհամ Ալիևը բանակցություններ են վարում Ադրբեջանում։

Կողմերը քննարկել են նաև միջազգային, նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Ըստ Ռուսական կայքի՝ Պուտինն ասել է, որ նա նախատեսում է Փաշինյանին պատմել Բաքվում բանակցությունների արդյունքների մասին։

Ամենից շատ դիտված