copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:53 19-08-2024

Չստերջացված թափառող շներ տեսնելու դեպքում՝ գրել կամ զանգահարել. հայտարարություն

«Կենդանիների խնամքի կենտրոն»-ը Երևանի բնակիչներին կոչ է անում չստերջացված թափառող շներ տեսնելու դեպքում հայտնել այդ մասին:

«Հարգելի՛ քաղաքացիներ, եթե ձեր բակերում կան չստերջացված թափառող շներ, խնդրում ենք գրել մեր էջին կամ զանգահարել 1-05 հեռախոսահամարով»,-ասված է կենտրոնի հայտարարության մեջ։