copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:12 17-08-2024

Հանրապետությունում կա հաշվառված 901 967 տրանսպորտային միջոց․ Նարեկ Սարգսյան

Այսօր հանրապետությունում կա հաշվառված 901 967 տրանսպորտային միջոց, որի գրեթե կեսը ներմուծվել է 2019 թվականից ի վեր: Այս ոչ լրիվ հինգ տարվա ընթացքում ներմուծվել է 413 911 մեքենա: Այս մասին գրում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Պետք է հարմարվել գրեթե կրկնապատկված մեքենաների իրողությանը և հասկանալ, թե ինչ միջոցներ է հարկավոր ձեռնարկել նույնիսկ այդ պայմաններում վիճակագրությունը մեղմելու ուղղությամբ»: