Oragir.News-ն
ավելի վաղ անդրադարձել էր Ամառային օլիմպիական խաղերից առաջ՝ Հ1-ի եթերում ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հայտարարությանն այն մասին, որ իր արած վերլուծությունների արդյունքով օլիմպիական խաղերում 10 մարզիկ մեդալի հավակնորդ է, որոնցից 6-ը՝ չեմպիոնի հավակնորդ։
Սակայն, փաստացի, փոխնախարարի վերլուծությունները մեղմ ասած հեռու էին իրականությունից։
Oragir.News-ը գրավոր հարցում էր ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, պարզելու համար՝ պատրաստվու՞մ է ԿԳՄՍ-ն Գիլոյանին ազատել սխալ վերլուծություն անելու և այդ ամենը հանրությանը ներկայացնելու համար, փաստացի՝ խաղալով մարդկանց հույզերի հետ։
Ի պատասխան մեր հարցմանը՝ ԿԳՄՍՆ-ն նշել է, որ նախարարարությունում Գիլոյանին հեռացնելու հարց չի քննարկվում։
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նման հարց չի քննարկվում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ստացվում է՝ ԿԳՄՍՆ-ն հավատարիմ է այս իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝որքան շատ ստես, այնքան կդառնաս այս իշխանությունների սիրելին։
Փաստացի՝ Կարեն Գիլոյանը կշարունակի աշխատել որպես փոխնախարար ու «հանճարեղ» վերլուծություններ անել՝ խաբելով մարդկանց ու նորանց հույզերի հետ խաղալով։