Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 09:37 17-08-2024

Իսմայիլ Հանիեի ավագ որդին պարզել է հոր սպանության մանրամասները. «Ռումբ չի եղել»

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի սպանված ղեկավար Իսմայիլ Հանիեի ավագ որդին՝ Աբդուլ Սալամ Հանիեն, պարզել է նոր տեղեկություն այն մասին, թե ինչպես է հայրը սպանվել Թեհրանում, տեղեկացրել է Mehr-ը։

Դոհայում տված հարցազրույցում Աբդուլ Սալամը հաստատել է, որ իր հայրը ենթարկվել է հրթիռակոծման այն բանից հետո, երբ հետեւել են նրա բջջայինին։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի որդու խոսքով՝ հենց կառավարվող հրթիռն է հետեւել նրա բջջայինին, որը նա գիշերը դրել էր իր սենյակում, գլխին մոտ, եւ հրթիռն է ուղիղ հարվածել թիրախին։
Նա նաեւ հերքել է մինչ այդ որոշ ԶԼՄ-ների հրապարակած հավաստիացումները նախապես դրված ռումբի մասին։
«Ես կարծում եմ, որ պայթուցիկի առկայության մասին պատմությունը լիովին անհիմն է»,- ընդգծել է նա։

Իսմայիլ Հանիեի որդու խոսքով՝ սենյակում, որը գտնվել է իր սենյակից մի քանի մետր հեռավորության վրա, նրա թիկնապահներն ու այլ խորհրդականներն էին, ուստի պարզ է, որ եթե այնտեղ պայթուցիկ սարք լիներ, ամբողջ շինությունը կփլուզվեր։

Նա ընդգծել է, որ հոր հեռախոսը նրան հեշտ թիրախ է դարձրել։ «Իմ հայրը մասնակցում էր պաշտոնական արարողությանը եւ բջջային հեռախոս ուներ, ուստի գործողությունն այնքան էլ բարդ չէր»։ Նա նաեւ տեղեկացրել է, որ այդ օրը Հանիեն մշտապես զանգահարել է հեռախոսով եւ անգամ այն օգտագործել տեղի ժամանակով ժամը 22.15-ին, այն գիշեր, երբ սպանվել է։
Կրտսեր Հանիեն նաեւ ընդգծել է, որ դա կատարվել է «ամերիկյան աջակցությամբ»։
ԻՀՊԿ հայտարարության համաձայն՝ Իսմայիլ Հանիեն եւ նրա թիկնապահներից մեկը զոհվել են Թեհրանում հուլիսի 31-ին, նրանց նստավայրի դեմ գրոհի հետեւանքով։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունում նշվել է, որ Իսմայիլ Հանիեի սպանությունը «ծրագրված էր եւ իրականացվել է սիոնիստական ռեժիմի եւ աջակցվել է Ամերիկայի հանցավոր կառավարության կողմից»։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
23:13 Իրանն արգելել է եվրոպական երկրներին մասնակցել Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն
21:13 Արաղչին հաստատել է, որ Իսրայելը ծրագրել էր սպանել Իրանի բանակցողներին
19:10 Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ