Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:52 16-08-2024

Պապիկյանի ուղեկցությամբ ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են սահմանագոտի

Պապիկյանի ուղեկցությամբ ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են սահմանագոտի։

Այս մասին տեղեկանում են ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից։

«Օգոստոսի 16-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են սահմանագոտի` տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին»,-ասված է հայտարարության մեջ։