Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:52 16-08-2024

Հայտնի է՝ վերջին 14 օրում Հայաստանում COVID-19-ի լաբորատոր հաստատված քանի դեպք է գրանցվել

Համաճարակային իրավիճակն աշխարհում վարակիչ որոշ հիվանդությունների առումով գնալով լարվում է:

Լուրերի փոխանցմամբ՝ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը խորհրդակցություն է անցկացրել ԱՆ Հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման ազգային կենտրոնի, ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի և ԱՆ մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատուների հետ և քննարկել տարածաշրջաններում և մեր երկրում համաճակային իրավիճակը:

Լենա Նանուշյանը նշել է, որ արձակուրդային սեզոնի ավարտին կարմրուկի, կապույտ հազի, ջրծաղիկի, վարակիչ մյուս հիվանդությունների դեպքերի աճից խուսափելու համար անհրաժեշտ է ուժեղացնել ուսումնական հաստատություններում կանխարգելիչ միջոցառումները և ծնողներին իրազեկել ժամանակին երեխաներին պատվաստելու կարևորության մասին:

ՀՎԿԱԿ մասնագետները նշել են, որ COVID-19-ի «Օմիկրոնի» ենթատեսակներով պայմանավորված ևս կայուն աճ կա աշխարհի բոլոր տարածաշրջաններում: Վերջին 14 օրում Հայաստանում լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել: Հիվանդության ընթացքը թեև ծանր չէ, այս պահին Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութը ունի բարձր արդյունավետություն շրջանառվող ենթատեսակների դեմ:

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ անդրադարձ է եղել նաև Կապիկի ծաղիկ հիվանդությանը, որով պայմանավորված նախօրեին ԱՀԿ-ն հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել:

Թեև Հայաստանում հիվանդության ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր, այսուհանդերձ, Լենա Նանուշյանը նշել է, որ անհրաժեշտ է սահմանային անցակետերում գործընկերների հետ դեպքերի վերհանման մեխանիզմները հստակեցնել:

Հանդիպման ավարտին Լենա Նանուշյանը հանձնարարել է երկրում շրջանառվող բոլոր տեսակի վարակիչ հիվանդությունների համաճարակային հսկողությունը ուժեղացնել, հստակեցնել իրավական կարգավորումները և բարձրացնել իրազեկվածությունը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել