Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 16:56 16-08-2024

Թուրքիայի խորհրդարանում պատգամավորները ծեծել են իրար

Թուրքիայի խորհրդարանում պատգամավորներն իրար ծեծել են։ Այս մասին հայտնում է թուրքական BBC ծառայությունը։

Նշվում է, որ Թուրքիայի խորհրդարանը գումարվել է խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի կոչով՝ Գեզի այգու գործով բանտարկված ու աշխատանքից ազատված Ջան Աթալայի գործով։

Ծեծկռտուքը սկսվել է խորհրդարանում Թուրքիայի աշխատավորական կուսակցության Ստամբուլի պատգամավոր Ահմեդ Շիքի ելույթից հետո։

Նայելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորների շարքերին՝ Շիքն ասել է. «Դուք ամոթ չունեք։ Դուք նվազագույն ամոթ չունեք։ Դուք արժանապատվություն չունեք»։ Սրանից հետո ամբիոն են բարձրացել ԱԶԿ-ի անդամները։

ԱԶԿ խմբակցության նախագահ Աբդուլլա Գյուլերը բղավել է Շիկին. «Բերանդ փակիր», ինչից հետո Շիկը հայհոյել է նրա հասցեին։

ԱԶԿ պատգամավոր Ալփայ Օզալանը հարվածել է Ահմեդ Շիքին, և պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
23:13 Իրանն արգելել է եվրոպական երկրներին մասնակցել Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն
21:13 Արաղչին հաստատել է, որ Իսրայելը ծրագրել էր սպանել Իրանի բանակցողներին
19:10 Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ