copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 09:52 15-08-2024

Վերլուծված է, թե քամիներն ինչ ուղղությամբ են փչում․ Փաշինյանը ներկայացնում է «Ակադեմիական քաղաքի» մաստեր պլանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ գերմանական GMP ընկերությունը պատրաստել է «Ակադեմիական քաղաքի» 450 էջանոց մաստեր-պլանի փաթեթը:

Թերթելով էջերը՝ Փաշինյանը նշում է, որ վերլուծված է ամեն ինչ, անգամ թե որ կողմից է քամին փչում. «Շատ ֆունդամենտալ գործ է արված։ Ընդհուպ վերլուծված են, թե քամիներն ինչ ուղղությամբ են փչում, որ հարթակից ինչ տեսարան պետք է բացվի, ինչպիսի բուսականություն պետք է լինի, որ շերտի բուսականությունն ինչպիսի գործառույթ պետք է իրականացնի։

Սա ցույց եմ տալիս ոչ միայն այն պատճառով, որ ակադեմիական քաղաքի նախագիծն առարկայանում է, այլև այն պատճառով, որ սա մի կուլտուրա է, որը մեր իրականության մեջ ես շատ հաճախ չեմ տեսնում։ Ուրախ եմ՝ այդ կուլտուրան ևս մի կարևոր քայլ է անում հենց ակադեմիական քաղաքի առիթով»։

Տեսանյութն՝ այստեղ

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից