Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:50 14-08-2024

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. ՆԳՆ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 13-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 117 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 16, թմրանյութի հայտնաբերման՝ 12, խարդախության՝ 9, հոգեկան ներգործության՝ 8, ինքնավնասման՝ 6, ֆիզիկական ներգործության՝ 5, անձնական ունեցվածքի գողության` 4, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության՝ 3, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու և ինքնիրավչության՝ 2-ական, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, շորթման, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, իրացման նպատակով կեղծ մանկական սննդի շրջանառության կամ իրացման, ալիմենտ վճարելուց խուսափելու, թմրամիջոցների իրացմանը նպաստելու, քրեակատարողական հիմնարկում արգելված իրեր պահելու, սուտ մատնության ու կեղծ փաստաթղթի՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և ավտոմեքենայի գողության 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 6 հետախուզվող և 1 անհետ կորած։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին