copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:00 10-08-2024

Վրաստանը պատրաստ է վերագործարկել ԱՄՆ հետ իր կապերը․ Կոբախիձե

«Վրաստանը պատրաստ է վերագործարկել ԱՄՆ հետ իր կապերը՝ համագործակցության և երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակով», - այսօր Թբիլիսիում, ամերիկյան կոնգրեսական պատվիրակության հետ հանդիպումից հետո, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Գրում է «Ազատությունը»։

Երեկվանից Թբիլիսի են մեկնել և այսօր այնտեղ են գտնվում սենատոր Ջին Շահինը և Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Թերները։

Ուրբաթ օրն ամերիկացի օրենսդիրները հանդիպել էին նախագահ Սալոմե Զուաբիշվիլիի հետ՝ նրան փոխանցելով Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ուղերձը։

Դրանում Բայդենը նշել էր, թե հիասթափված է Վրաստանի իշխանությունների «վերջին հակաժողովրդավարական քայլերից»։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը, ինչը խիստ քննադատության են ենթարկել իրավապաշտպանները, ՀԿ-ները, անկախ ԶԼՄ-ները և երկրի արևմտյան գործընկերները՝ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո է դրել օրենքի վրա, սակայն օրենսդիրները մայիսի 28-ին քվեարկությամբ այն շրջանցել են, և նախագիծը մտել է ուժի մեջ:

Բրյուսելը հայտարարեց, որ որոշել է սառեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը, նաև կասեցնել Վրաստանի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 միլիոն եվրոյի հատկացումը։

Մինչ այդ էլ ԱՄՆ-ն չեղարկել էր վրաց-ամերիկյան ամենամյա զորավարժությունները՝ հայտարարելով, թե որոշումը պայմանավորված է «Միացյալ Նահանգների և արևմտյան այլ կառույցների հասցեին կեղծ մեղադրանքներով»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ