copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:34 10-08-2024

Նեռի բերած աղետի մեջ ապրելն ուղղակի հանցագործություն է. Սրբազանն այցելել է Նիզամի համայնք

Ես բնավ չեմ թաքցնում, որ մեր ուղին, ծրագիրը, ճանապարհը նեռին մեր երկրից հեռացնելն է, իրեն իր տեղն ուղարկելն է, Արարատի մարզի Նիզամի համայնքում հայտարարեց Բագրատ սրբազանը:

«Այդ աղետը, որը նա բերել է մեր կյանք, դրա մեջ ապրելն ուղղակի հանցագործություն է: Այսօր մենք թե՛ հայրենիքի կորստի առջև ենք, թե՛ մարդկային կյանքի, հարաբերությունների փչացած լինելու մեջ ենք գտնվում: Մի ողջ ժամանակաշրջան ապրում ենք թշնամության, ստի մեջ: Մեր առաքելությունն անընդհատ դրա մասին խոսելն է: Մենք այդպիսին չենք եղել: Ոչ ոք, ոչ մեկի նկատմամբ վստահություն չունի: Այս ամենը պետք է մեր կյանքից հեռացնենք: Պետք է սիրո ու համերաշխության մեջ ապրենք»,-նշեց նա:

Սրբազանի խոսքով՝ պայքարի տրամաբանությունն է վերադարձնել մեզ մեր ակունքներին, մեր ճշմարտությանը, մեր կյանքին, մեր երանելիությանը, մեր պատվին. «Ոչ ոք ո՛չ աթոռի ցանկություն ունի, ո՛չ պաշտոնի, ո՛չ փողի։ Մենք ոչնչի կարիք չունենք, բացի պատիվ ու հայրենիք ունենալուց»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ