copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:04 10-08-2024

Մանուկյանն ու Աբրահամյանը ներկայացրել են Արցախից բռնի տեղահանվածների բնակտարածքի ապահովման ծրագրում համակարգային փոփոխություններ կատարելու գործողությունների փաթեթ

Անցնող մի քանի շաբաթներին շատ ակտիվ վերսկսվել են Արցախի Հանրապետության ԱԺ բոլոր խմբակցությունների եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ մասնակցությամբ աշխատանքային քննարկումները։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ըստ նրա, նման ձեւաչափի նպատակը եղած խնդիրները վեր հանելն է, հաշվառելը, փորձել դրանց լուծումներ տալ, վերամշակել մինչ այժմ եղած ծրագրերը եւ վերացնել դրանցում առկա բացերը։ Հիմա արդեն գործնական քայլերի փուլն է:

«Երեկ գործընկերոջս՝ Տիգրան Աբրահամյանի հետ համատեղ ՀՀ կառավարությանն ուղղված գրություն-առաջարկով ներկայացրել ենք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակտարածքի ապահովման պետական ծրագրում համակարգային փոփոխություններ կատարելու գործողությունների փաթեթ։

Կառավարության մշակած ծրագիրը չի տալիս ցանկալի արդյունքը. հարյուրավոր դիմումատուների ճնշող մեծամասնությունը մերժում է ստացել՝ եղած սահմանափակումների ու պահանջների պատճառով։

Բացի բնակտարածքի ապահովման հարցից օրակարգում են նաեւ՝
-պարտադիր կուտակային համակարգում Արցախում կատարված վճարումների ճակատագրի ճշգրտումը,
-եղած սոցիալական հատկացումների շարունակականության ապահովումը,
-քաղաքացիության հետ կապված թնջուկի հանգուցալուծումը,
-ԱՀ պետական եւ այլ ոլորտներում աշխատողների ստաժների հաշվառման հարցը ու բազում չլուծված խնդիրներ։

Այդ առումով ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն օգտագործելու են բոլոր հնարավորությունները՝ հարցումներ, առաջարկներ, ՍԴ դիմումներ եւ այլ միջոցներ։

Առաջիկայում այդ քայլերի մասին առավել մանրամասն կլինեն հրապարակային հայտարարություններ եւ գործողություններ։

Կից տեղադրում եմ ՀՀ կառավարությանն ուղղված բնակտարածքների ապահովման ծրագրում առաջարկվող փոփոխույթուններով գրությունը», - գրել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից