copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:51 07-08-2024

Ուկրաինայի բանակը ՌԴ Կուրսկի շրջանում գրավել է Եվրոպա գազ մատակարարող «Գազպրոմի» կայանը, հաջորդ թիրախը կարող է լինել Կուրսկի ատոմակայանը

Կուրսկի շրջան ներխուժած ուկրաինական բանակը չորեքշաբթի կեսօրից հետո գրավել է «Սուջա» գազաչափ կայանը, որով ռուսական գազը մղվում է Եվրոպա։

«Սուջա»-ն՝ «Գազպրոմ»-ին Ուկրաինայի տարածքով գազ մղելու միակ կետը Մոսկվայի ժամանակով 13:00-ի դրությամբ հայտնվել է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ, հայտնում է «Рыбарь»-ի թելեգրամյան ալիքը։ Ըստ այլ աղբյուրների՝ Սուջա քաղաքն ինքը հայտնվել է օպերատիվ շրջափակման մեջ. այնտեղ գտնվում են պաշտպանության նախարարության զորքերն ու ԱԴԾ-ի ուժերը։

Սուջայի անցակետի անօդաչու սարքերի լուսանկարները ցույց են տալիս հրետակոծության հետքեր և վնասված տանկ: «Գազպրոմ» կայանը անցակետի մոտակայքում է, գրում է «Рыбарь»-ը։ Նշվում է, որ օրվա սկզբից ուկրաինական զորքերին հաջողվել է ևս 3 կմ-ով ավելի խորանալ Կուրսկի շրջանում, իսկ Օբուխովկան, Պոկրովսկոյեն, Տոլստի Լուգը և Լյուբիմովկան անցել են նրանց վերահսկողության տակ։

«Սուջա» կայանի միջոցով «Գազպրոմ»-ն ամեն օր արտահանում է մոտավորապես 40 միլիոն խորանարդ մետր գազ։ Այստեղով վառելիքը հասնում է Ավստրիա, Սլովակիա և Հունգարիա և ապահովում է «Գազպրոմ»-ի Եվրոպա մատակարարումների մոտավորապես կեսը։ Եվրոպական երկրները մնացած գազը գնում են Թուրքիայի տարածքով՝ «Թուրքական հոսք» խողովակաշարով։

Ականատեսների վկայությամբ՝ Ուկրաինայի զինված ուժերը գրավել են Սուջայի արևմտյան ծայրամասերը, գրում է Readovka քարոզչական կայքը։ Ուկրաինական զորքերն արդեն գործում են հենց քաղաքում՝ մեկ գիշերվա ընթացքում ռեզերվներ հավաքելուց հետո, և Սուջան կորցնելու շատ լուրջ հավանականություն կա, գրում է «Военный осведомитель»-ը։

Ուկրաինայի Զինված ուժերի հաջորդ թիրախը կարող է լինել Կուրսկի ատոմակայանը, նշել է «Ռոսիա-1»-ի ռազմական թղթակից Ալեքսանդր Սլադկովը։ Ուկրաինական զորքերը ատոմակայանից մոտ 45 կմ հեռավորության վրա են, որը Կենտրոնական դաշնային օկրուգի 19 շրջաններին էներգիա է մատակարարում։

Ուկրաինայի Զինված ուժերի անսպասելի խորացումը Կուրսկի շրջանի սահմանի երկայնքով անակնկալի է բերել ռուսական ռազմական ղեկավարությանը. չորեքշաբթի առավոտվա դրությամբ շրջանի 11 բնակավայրերում կորցրել է վերահսկողությունը։

Նախագահ Վլադիմիր Պուտինը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների և անվտանգության ուժերի ղեկավարների հետ, որից հետո Կիևին մեղադրել է «սադրանքի» և բնակելի շենքերի վրա հարձակումների մեջ, գրում է Moscow Times-ը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում