copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:08 09-01-2024

Առաջիկայում էլի պաշտոնանկություններ կլինեն. ով է լինելու Փաշինյանի հաջորդ «թիրախը». Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունում իսկական խառնաշփոթ է: Փաշինյանի որոշումներն իրար են խառնել նախարարներին ու մարզպետներին:

2024թ.-ը կառավարությունում պաշտոնանկությունների իսկական շքերթով է սկսվել. Փաշինյանը մեկը մյուսի հետևից աշխատանքից ազատեց ԲՏԱ նախարարին, Լոռու և Արարատի մարզպետներին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահին:

Նիկոլ Փաշինյանի այս սպոնտան որոշումներն անակնկալի են բերել ՔՊ-ականներին, քանի որ, որքան էլ նա դժգոհություններ պարբերաբար հայտնել է տարբեր մարզպետների ու նախարարների աշխատանքի մասով, ՔՊ-ում չեն կարծել, թե Փաշինյանը կտրուկ քայլերի կգնա ու չի խնայի անգամ իր մտերիմներին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՏԻՄ-երում ու կառավարական կաբինետում սկսած այս զտումները շարունակական են լինելու. առաջիկայում էլի պաշտոնանկություններ կլինեն, այդ իսկ պատճառով հիմա բոլորը շունչները պահած սպասում են՝ ով է լինելու նրա հաջորդ թիրախը:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանի այս որոշումներն այնքան հապճեպ են կայացվել, որ իշխանականներն անգամ աշխատանքից ազատված պաշտոնյաներին փոխարինող թեկնածուների անուններ չեն հասցրել քննարկել ու հիմա փնտրտուքների մեջ են:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ անցյալ տարի էր գրել, որ Փաշինյանը մտադիր է ազատվել այն նախարարներից ու պաշտոնյաներից, որոնք անգործություն են ցուցաբերել:

Թե ինչ կա Փաշինյանի մտքին, որ տարիներ շարունակ աչք փակելով իր թիմակիցների բազմիցս թույլ տված ապօրինությունների վրա՝ հիմա հանկարծ որոշել է խստություն դրսևորել ու որոշ դեպքերում կարգուկանոն հաստատել, դժվար չէ կռահել. քարոզարշավի մեկնարկի է նման»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում